2 րոպե առաջ․ ՊՆ-ն շտապ կերպով հայտնում է․ Այս պահին իրավիճակը․․․ Շտապ տեղեկացեք հայե՜ր

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի,

Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է հանրապետության

վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին: Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով

քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան: Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *