ԶԳԱՑՎԵԼ Է ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել…

Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը:

4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով, դրանից վեց րոպե անց:

Էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից հարավ-արևելք՝ Վրաստանի արևմուտքում։

Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։

Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել է մոտ 200 մարդու մահվան, ավերվել է գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *