Դաժան դեպք Հայաստանում. 5 վիրավորնեի արագ տանում են հիվանդանոց․ միայն իմանաք, թե ովքեր են վիրավորների մեջ, նրանց վիճակը ծանր է

արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Շիրազ Հ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ

շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնք Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*