Հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանն այն հանրային դեմքերից է, ով ծնվել է Գյումրիում։ Չնայած Անին իր մանկության մեծ մասն անց է կացրել Ռուսաստանում, իսկ հասուն տարիները՝ Երևանում, այնուամենայնիվ Գյումրիի հետ կապված ունի բազում հիշողություններ։
Անին դպրոցական աղջնակ է եղել երկրաշարժի տարում։ Նա շատ լավ է հիշում դեկտեմբերի յոթի առավոտը, քանի որ այն խորապես տպավորվել է դպրոցահասակ աղջնակի հիշողությունների մեջ և խոր հետք թողել։
Անին հիշում է, որ իրենց դասղեկը դասարանին պետք է հարևանությամբ գտնվող այլ մասնաշենք տեղափոխեր, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգել է տեղափոխությունը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել են երկրաշարժյան ցնցումները։
Անին հիշում է, որ հարևան կորպուսուն գտնվող սաներից և ոչ մեկը ողջ չի մնացել, մինչդեռ իրենց դասարանի երեխաները դասղեկի հապաղելու շնորհիվ կարողացել են ողջ մնալ։
Անին հիշում է նաև, թե ինչ մեծ պատասխանատվությամբ է իրենց կյանքերին վերաբերվել իրենց դասղեկը։