ՀՐԱՏԱՊ. Սահմանի մոտ ավտոբուս է շրջվել. Կան բազմաթիվ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գուբայի շրջանում (Ադրբեջանի հյուսիսում, Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ) լուրջ վթար է տեղի ունեցել՝ Temsa ավտոբուսի մասնակցությամբ. հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Մի քանի ժամ առաջ Գուսարից Գուբա ուղեւորվող Temsa մակնիշի մարդատար ավտոբուսը շրջվել է։ Գուբայի շրջանի Դիգյախ գյուղում վարորդ Ռավիլ Մախմուդովի վարած ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 22 մարդ։ Վթարի առնչությամբ ոստիկանության Գուբայի շրջանային բաժնի հետաքննչական բաժանմունքը հետաքննություն է անցկացնում։ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիան հայտնել է, որ վթարի կապակցությամբ Գուբայի կենտրոնական շրջանային հիվանդանոց է ընդունվել 19 մարդ, որոնցից չորսը երեխաներ են։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*