Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, կրակ է բացվել Գեղարքունիքի մարզի՝ Սոթքի, Վերին Շորժայի Կութի հատվածում։ Սյունիքի մարզում՝ Արավուս գյուղի ուղղությամբ, իսկ Տավուշի մարզում՝ Չինարիի, Մովսեսի հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ իրավիճակ է հիմա այնտեղ.
«Գեղարքունիքի մարզում հիմա կայուն է վիճակը։ Մարզում նույն իրավիճակն է, ինչ հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հիմա կրակոցի ձայներ չկա»։
Նրա խոսքով՝ կրակոցները եղել են անկանոն։