ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 9-ին՝ ժամը 10։00-ից
մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։