Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև․
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Русарминфо»-ին հաստատել է Ադրբեջանի հարձակման մասին Հայաստանի դիմումի ստացումը և հայտնել, որ կազմակերպությունն
այդ հարցով հաղորդագրություն է պատրաստում, որը շուտով կհրապարակվի: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում,
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի,
Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Տեսանյութը՝