ՇՏԱՊ… ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ..Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել

Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին


Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։
Դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել, որպես ադրբեջանական և վիճարկելի։
Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկուօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում, երկուօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *