ՌԴ Կուրգանի շրջանի Յուլդուս գյուղում բնական հրդեհի հետևանքով հրդեհվել է դպրոց եւ 20 տուն, մարդկանց տարհանում են. հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններում։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հավելել են, որ արտակարգ դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Վարչության Telegram ալիքում նաև նշվում է, որ գյուղում հրդեհվել է ուսումնական հաստատություն և 20 տուն։