Սիդնեյում դանակով զինված տղամարդը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա։ ԶԼՄ-ները զոհերի տարբեր թիվ են նշում՝ չորսից յոթ։
Ենթադրվում է, որ տուժածների թվում են իննամսյա երեխան և նրա մայրը։ Հարձակման զոհերի ճշգրիտ թիվը ճշտվում է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կրակ է բացել հանցագործի ուղղությամբ՝ սպանվել է նա, թե ձերբակալվել, դեռ պարզ չէ։ Տեղեկություններ չկան նաև հարձակման դրդապատճառների մասին։
Տեսանյութերը՝ սոցիալական ցանցերից: