Թուրքիայի Քոջաելի մայրուղու վրա ծառայողական միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 13 մարդ վիրավորվել է. հաղորդում է CNN Turk-ը: Ուղևորները Օրդուից Ստամբուլ էին մեկնում արձակուրդի։
Դրանից հետո մեքենան բախվել է ճանապարհի եզրին գտնվող ծառին ու կանգնել։ Վթարի հետեւանքով ուղեւորները արգելափակվել են ավտոմեքենայի մեջ։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական, բժշկական և տրանսպորտային խմբեր Կոջաելիից և Սաքարիայից։
Փրկարարների միջամտության շնորհիվ ուղևորները փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո 13 տուժած հոսպիտալացվել է։
Հետաքննություն է սկսվել։