ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Նա սրտի հետ կապված խնդիրների ունի։
ArmLur.am-ը կապ է հաստատել Զառա Արամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է այժմ առողջական վիճակը։
«Սուր վիճակը ստաբիլացել է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բայց դեռ բարդ է վիճակս և թթվածնի տակ եմ, բժիշկները ամեն ինչ անում են»,- պատասխանել է Զառա Արամյանը:
«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իմ համար անհանգստացել են, աղոթել են»,- ասել է նա