Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչները տարհանվել են

Ապրիլի 19-ին, ժամը 12։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում (մոտ 100 քմ): Բնակիչները տարհանվել են։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 14:29-ին: Այրվել են տանիքից մոտ 40 քմ հատված և մեկ պատուհան:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*