ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն։
Նրա խոսքով՝ ռուսական հենակետերը Տավուշի մարզում հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով, իսկ հիմա այդ իրադրության էական փոփոխություն է տեղի ունենում։
Տավուշում սահմանազատման գործընթացից հետո, վարչապետը համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան փոխգործակցել։