Հայ-ադրբեջանական սահմանին անցակետի ստեղծումը չի նշանակում Ադրբեջանի քաղաքացիների մուտք Հայաստան եւ հակառակը, քանի որ երկրների միջեւ վիզային ռեժիմ չկա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
Միաժամանակ փորձագետը չի բացառել, որ առանձին քաղաքացիական մեքենաների համար կարող են տրվել մուտքի ցուցումներ։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը շրջանառության մեջ է դրել պետական սահմանին անցակետերի բացման նոր նախագիծ։ Որոշումը բխում է օգոստոսի 4-ին Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։