ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ… Կա զոհ և վիրավորներ

Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի գերեզմաններում պայթյուն է եղել և կա զոհ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է գերեզմանի պարսպի մի հատված։ Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոչ միայն ոստիկանությունն է պարզում, այլ նաև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Տեղում է նաև փորձաքրեագետը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն, նույնպես պարզվում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *