ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ. 2 զինվորական մեքենա..

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ. 2 զինվորական մեքենա..ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ. 2 զինվորական մեքենա..

Թուրքական «Միլիյեթ»-ի հաղորդմամբ՝ Դիարբեքիր-Բաթման ավտոճանապարհի վրա այսօր կեսօրին երկու զինվորական զրահամեքենա է պայթել:


Նախնական տեղեկություններով, պայթյունի հետևանքով զոհվել են մեքենաները Անկարա տեղափոխող վարորդները:

Ըստ թուրքական իշխանությունների՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները ավտոճանապարհին ինքնաշեն պայթուցիկ են տեղադրել, որն էլ պայթել է զրահամեքենաների անցման ժամանակ: Պայթյունի վայրում 3 մետր խորությամբ փոս է առաջացել:


Դիարբեքիր-Բաթման մայրուղին ժամանակավորապես փակ է:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*