ՓՇԱՔԱՂՎԵԼ ԿԱՐԵԼԻ Է.. Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ մահ է գրանցվել

ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց օդանավակայանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ադամյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա կենսաբանական մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*