Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․
Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները
չեն համապատասխանում իրականությանը։ «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,-նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը
00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական
դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն:
Տեսանյութը՝