Բրազիլիայի հարավում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով մահացել է 39 մարդ, ևս 68-ը համարվում է անհետ կորած։
Նշված նահանգում շաբաթվա սկզբից չդադարող հորդառատ անձրևներից արդեն տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները և գտնվում են ապաստարաններում։
Բրազիլիայի երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ սա վերջին ավելի քան 80 տարիների ընթացքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղն է։ Որոշ քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել դիտարկումների շուրջ 150 տարիներին։
Բրազիլական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ուրբաթ երեկոյան Գուայբա գետը հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 4,77 մետրի։
Շաբաթ վաղ առավոտյան գետի մակարդակի առավելագույն բարձրությունը հասել է 4,79 մետրի։