Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2 -4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։