Հիմա հարց եմ տալիս՝ խի՞ եք կերել էդ փողերը․ պետք չէ աշխարհում իմանան, որ ՀՀ-ում կան «քցողներ»․ Ալեքսանյան

Այսօր մի վերջնաժամկետ էի տվել ընդդիմությանը՝ մինչև 16։00-ն հրապարակել բոլոր ֆինանսական հոսքերը, որն ունի ընդդիմադիր քաղաքական շարժումը։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Շարժման բեմի համար, որն օրեկան արժի 20 հազար դոլար, հինգ բրինձների գումարը, որ տալիս են ցուցարարներին աջուձախ, խորովածի գումարը, մանղալում վառվող փայտի գումարը վերջիվերջո որտեղից են, իսկ ցուցարարների տված գումարների մասին՝ էն 3000բ դրամները, որ բաժանել եք: Չհրապարակվեց։

Մի խամաճիկ ունեք էնտեղ շրջազգեստով, վիրավորական արտահայտություններ է արել, այդ մանկամտությանը, չեմ արձագանքի։ ՄԱրդուն ասում ես՝ եղբայր, դու քաղաքական շ արժում ես սկել ու առավոտից իրիկուն հերքում ես, որ այդ ամեն ինչը ֆինանսավորվում է դրսից։ Դրսից ասում են՝ այ ծաղրածուներ, ձեզ հարյուրավոր միլիոներ ենք ուղարկել, խի՞ եք լափել այդ փողերը։ Ասում եք՝ սուտ է, ասում ենք՝ շատ լավ ժողովուրդ ջան, դուք մեր հայրենակիցն եք, եկեք ձեզ հավատանք, ոչ թե Ռուսաստանի պրոպագանդիստներին, բայց հրապարակեք ձեր ֆինանսական հոսքերը, է, չեք հրապարակում։

Լրագրողն ասում է կմեկնաբանեք, վիրավորում է, կամ չգիտեմ ինչ, չեմ ուզում մտնել էդ ողորմելի տիրույթ, որում գոյատևում են տարատեսակ կերպարներ, քանի որ այդ վերջնաժամկետն անցած է, հրապարակված չեն, ուրեմն պարոնայք ընդդիմադիր պատգամավորներ, ինչո՞ւ եք կերել հարյուրավոր միլիոնները, մարդիկ փող են ուղարկել, որ դուք ստեղ հեղափոխություն անեք, հո դուք անկուշտ չեք։

Հիմա հարց եմ տալիս՝ խի՞ եք մեր երկիրը ծաղրի առարկա դարձնում, եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն այդ հեղափոխությունն արեք։ Պետք չի որ աշխարհում իմանան, որ Հայաստանում կան «քցողներ» ու կարող է փողը տաս գործի համար, բայց գործը չանես»- ասել է Ալեքսանյանը։։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*