Սպանություն (լատ.՝ -cidium, մարդասպանություն՝ homocidium), քրեական իրավունքում՝
ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը հանդիսանում է անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն։ Սպանություն կարող է համարվել բացառապես
դիտավորությամբ կատարված արարքը, ուստի դիտավորության մեղքի ձևի բացակայության պայմաններում արարքը կարող է որակվել որպես անզգուշությամբ կյանքից զրկում։ Քրեաիրավական իմաստով սպանություն չի կարող համարվել