Դեպի Ջերմուկ տանող ճանապարհը երկկողմանի փակ է. ինչ է կատարվում..

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քարաթափման հետևանքով տուժածներ չկան:

Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*