Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ «Քահլին եմ ներկայացրել ստեղծված իրադրությունը՝
դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային
ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն: Կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները
բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը», — նշել է Սուրեն Պապիկյանը: