Ահասարսուռ դեպք․ հարսանիքի մեկնող մեկ ընտանիքից 20 կին և երեխա է զոհվել․ փեսան փրկվել է

Պակիստանում հարսանիքի մեկնող 20 կին և երեխա է խեղդվել, երբ նրանց նավակը շրջվել է Ինդոս գետի վրա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Փենջաբ նահանգում։ Այն վայրում, որտեղ նավակը խորտակվել է, ուժեղ հոսանք է եղել։ 65 տուժածները, այդ թվում՝ փեսացուն, ափ են դուրս եկել ինքնուրույն։ Խեղդվել է առնվազն 20 մարդ, ևս 30-ը

համարվում են անհետ կորած: Տեղի պաշտոնյա Ասլամ Տասլիմը պատմել է, որ նավակում գտնվողները նույն ընտանիքի անդամներ են եղել։ Նրա խոսքերով՝ զոհվածների թվում, որոնց հաջողվել է գտնել, եղել են բացառապես կանայք և երեխաներ, քանի որ նրանց մեծ մասը լողալ չի կարողացել։ Ուղևորների թիվը հայտնի չէ։ Աղետի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի է ունեցել այն պատճառով, որ նավակը ծանրաբեռնված է եղել: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և իշխանություններին հանձնարարել գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի փորձեն փրկել այն մարդկանց, որոնք մինչ այժմ անհետ կորած են համարվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *