ՆՈՐԻՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ… Կան զոհեր

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը զինվորական է, ով մահացել է, և հնարավոր է՝ Գավառի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, կամ գուցե հենց նշված քննչական բաժնից քննչական խումբ ժամանի դեպքի վայր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *