Հունիսի 18-ին թեժ իրավիճակ է եղել Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում:
Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ փողոցի մի խումբ հարեւաններ վիճել են, ինչի ժամանակ Թ.Մ-ն բահով հարվածել է Ս.Գ-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։
Իսկ ինչից է սկսվել վեճը։
Բանն այն է, որ Ս.Գ-ն ունի որսորդական հրացան ու պարբերաբար հրացանով իր հողամասում կրակոց է արձակում դեպի օդ, ու այդ իրավիճակից հարեւանների երեխաները վախեցել են։ Արդյունքում, սկսվել է թեժ վիճաբանություն, ու բանը հասել է բահերով միմյանց գլխին տալուն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները առգրավվել են զենքը, ու կատարվում է քննություն։