Արտակարգ իրավիճակ Փեթակում. Կա 4 վիրավոր. վառելիքի արտահոսքից եղել է…

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները չորս տուժածի ցուցաբերել են առաջին օգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները դադարեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*