Վերջին օրերին շուկայում նկատվում է կոֆեի գների անսպասելի աճ, որը զարմացրել է շատերին։ Ըստ վերջին տվյալների՝ կոֆեի մեկ տուփի գինը 2500 դրամից թանկացել է մինչև 2800 դրամ։
Շատերը մտահոգված են, որ շուկայում համապատասխան վերահսկողություն չկա, և ապրանքների գները շարունակում են աճել՝ առանց պետական միջամտության։ «Կարծես թե երկիրը անտեր է մնացել․ ով ինչ գին ուզում՝ դնում է», — ասում են վրդովված գնորդները։
Տնտեսագետները նշում են, որ նման ապրանքների գների աճը կապված է միջազգային շուկայի փոփոխությունների, ներմուծման դժվարությունների և մատակարարման ծախսերի հետ։ Սակայն, շուկայում համապատասխան վերահսկողության բացակայությունը ավելացնում է խնդիրները։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն և հստակ կարգավորումներ՝ նման գնաճերից խուսափելու համար։