ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքների ընթացքի մասին:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար»,- գրել է նա: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի
Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների
իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվե