-ArmLur.am-ը կապ հաստատեց այս պահին Սյունիքում գտնվող կապանցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելայնի հետ՝ ճշտելու համար, թե ինչ իրավիճակ է
այս պահին Սյունիքում։ «Հիմա գտնվում եմ Ճակատեն-Ծավ հատվածում, բայց, հասկանալի պատճառներով, տեղանքս հստակ չեմ նշի։ Հարաբերական հանգիստ է,
սակայն դա չի նշանակում, որ լաչվածություն չկա։ Վտանգ այս օրերին միշտ կա»,- մեզ հետ զրույցում նշեց նա։ Նա նաև հավելեց, որ հակառակորդի
կողմից որոշակի տեղաշարժեր կան, ու դրանք միշտ էլ եղել են։