Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։ NEWS.am–ին Իրինա
Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։
Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։ Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։ Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Ս
ուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։