Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ 1. Թշնամին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ գրավելով տարածքներ, այդ թվում՝ Իշխանասարը, ամբողջ Սև լիճը, Վերին Շորժայի բարձունքները, 4.5 կմ է հեռու Ջերմուկից։ 2. Թշնամին ամրանում է նոր գրավված
տարածքներում, կատարում ինժեներաամրաշինական աշխատանքներ, իսկ պետությունը ոչինչ չի անում Հայաստանի տարածքն ազատագրելու համար՝ մեծացնելով ն
որ տարածքների գրավման հավանականությունը։ 3. Թշնամին կուտակված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ճակատի բոլոր հատվածներում։
- Փաստացի հայաթափված կամ կիսահայաթափված են մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկ, Սիսիան քաղաքները, Ներքին Հանդ, Սրաշեն, Վերին Շորժա, Սոթք և այլ գյուղերը։ 5. Ներքին Հանդի և Սրաշենի բնակիչներից ոմանք տակավին ժամանակավոր ապաստանած են անտառներում՝ զուրկ տարրական կենսապայմաններից։
- Զոհերից շատերը սպայակազմից են, ավելին՝ վերջինիս այն օղակից, որ արագ վերականգնել հնարավոր չէ։ 7. Բաց դաշտում թշնամու վերահսկողության տակ են մեր զոհված զինծառայողների մարմինները։ 8. Թշնամին խոշտանգել է այդ թվում մեր կին զինծառայողների մարմինները՝ ծանր խարան դաջելով մեր ազգային արժանապատվությանը։ Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ 1. «Թարգմանիչ»։ 2. «Փելոսի»։ 3. «Դիակապուտ նախագահ»։
Ո՞ՐՆ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Մենք ամենաառաջին հերթին տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում մարդկանց սրտերի, հոգիների և նաև՝ ուշադրության համար ահեղ ճակատամարտը։
Դրանից են սկզբնավորվում մեր բոլոր մյուս պարտությունները։ Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ 1. Ճշմարտությունը մարդկանց տեղ հասցնելու ձևեր և հարթակներ գտնելը և մարդկանց ճշմարտությունը հասցնելը։ Աստված ասել է․ «կճանաչէք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ․ 8։32)։