Հարգելի՛ ընթերող տեսանյութը տեղադրված է ամենավերջում․
Ռուսաստանի Հանրային ալիքով քննարկում են Փելոսիի այցը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը և տեսանյութ
հրապարակել: Նա նշել է, որ քննադատում են Փելոսիի կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը, քանի որ վերջին կռիվը, պարզվում է, Ղարաբաղի վիճելի տարածքում էր։ «Հիմա ով է Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնում՝ Հայաստանի իշխանությո՞ւնը, սորո՞սը, թե՞ ОРТ-ում
տնավորված տգետ լրագրողներն ու փորձագետները»,- անուղղակի հարցադրում է արել նա։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով
Հայաստանում էր: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը: Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
Տեսանյութը՝