Արցախահայության դեմ Ադրբեջանի պատերազմից երկու տարի էլ չանցած Ադրբեջանի զինված ուժերն անօրինական ագրեսիվ պատերազմ սկսեցին ՀՀ դեմ, գրում է Ուզայ Բուլութը Providence պորտալում։
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին եւ միշտ դա անելու է, նույն օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է քաղաքացիական շենքերի եւ բնակավայրերի զանգվածային ավերածությունների, ինչպես նաեւ հայերի սարսափելի խոշտանգումների եւ սպանությունների։ 36-ամյա հայ զինծառայող Անուշ Աբետյանին Ջերմուկ քաղաքում գերեվարել են, ապա բռնաբարել, խոշտանգել ու մասնատել։ Նրանք կտրված մատները դրել են բերանը եւ հանել աչքերը։ Ադրբեջանցի զինվորները նկարահանել են այս բարբարոսական գործողությունները եւ տեսանյութը տեղադրել սոցցանցերում։ Աբետյանն ուներ 16, 15 եւ 4 տարեկան երեխաներ։