ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը ուսումնասիրելու, եւ համատեղ լրացուցիչ միջոցառումների համար առաջարկներ նախապատրաստելու համար։
ՀԱՊԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության է ժամանել առաքելությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացու
ցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ ե