Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի
շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հայտարարությունից։ Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Վերջին հետազոտությունն
իրականացվել է օգոստոսի 18-ին և նույնպես ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ: