Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ բերման են ենթարկվել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված: Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կին են: Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան եւ կդիմեն բուժօգնության: Շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն ավելի լուրջ է: Վնասվածքները ստացել են բերման ենթարկվելու ժամանակ»,-ասաց նա: