ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և շարունակեց. «Մեր մոտ պատմական հնարավորություն է
ստեղծվել մշտական խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում: Թուրքիան զգալի միջոցներ է գործադրում որպեսզի օգտագործի այդ հնարավորությունը և աջակցի Հայաստանի և
Ադրբեջանի միջև ընթացող գործընթացին: Վերջին բախումները ստվեր գցեցին բոլոր պոզիտիվ առաջխաղացումների վրա, բայց, այնուամենայնիվ, կհաջողվի երկու երկրների միջև հասնել կայուն խաղաղության»:
Այնուհետև Էրդողանն ասաց, որ իրենք միշտ կլինեն իրենց ադրբեջանցի եղբայրների և քույրերի կողմից: Թուրքիայի նախագահը խոսեց նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման մասին՝
ասելով. «Տրանսպորտային ուղիները ևս մեկ թեման է, որը բոլորիս է հուզում և դրանց բացումը բարեկեցություն կբերի բոլորի համար»: