Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև՝
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 21-ին ընդունել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած
պատվիրակությանը: Քննարկել ենք սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով
ստեղծված իրավիճակը: Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:
Քննարկել ենք ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Ներկայացրել եմ նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները»:
Տեսանյութը՝