Անցյալ շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հարձակման ժամանակ կատարված վայրագությունները ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի Պետ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ներկայացրել է Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական կորպուսին: Թերևս ամենադաժան դեպքը հայ կին զինվորականի անդամահատման դեպքն էր, վերջինս գերևարվել էր ադրբեջանական բանակի կողմից: Էդվարդ Ասրյանն ասաց նաև, որ դիվանագիտական կորպուսին ցույց կտա տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացված է ադրբեջանական կողմի հարձակումը հայկական դիրքերի վրա:
Նա հավելեց նաև, որ ադրբեջանական բանակը վայրագություններ է կատարել հայկական դիրքերում կանգնած հայ զինծառայողների նկատմամբ, ներառյալ հայ կին զինծառայողներին և չկարողացավ բառեր գտնել նկարագրելու համար այդ վայրագությունները, քանի որ դա չլսված և չտեսնված դաժանություն էր, նրանք կտրել էին կին զինվորականի ոտքերը, մատները, մերկացրել էին նրան: Պարզվել է, որ կին զինվորականը 36 ամյա Անուշ Ապետյանն է, երեք երեխաների մայր, ով ողջ-ողջ գերի էր ընկել Ջերմուկում, այնուհետև բռնաբարվել, խոշտանգվել և մասնատվել ադրբեջանցիների կողմից:
Ասրյանն իր խոսքում շեշտել է, որ ոչ մի երկրի ուժ, զորամաս կամ զինվոր չունի իրավունք այդպիսի վայրագություններ իրականացնելու համար: Տվյալ դեպքը միջազգային մարդասիրական օրենքների կոպիտ խախտում է: Ինչևէ Հայաստանի Զինված ուժերը կշարունակեն պայքարել և կձեռնարկեն բոլոր միջոցները հայրենիքի ռազմական անվտանգությունն ապահովելու համար:
Իսկ հիմա խորհուրդ իմ ազգին, ինչպես տեսանք թուրքը 100 տարվա մեջ չի փոխվել և նրա համար տարբերություն չկա իր դիմաց կանգնած է տղամարդ, կին թե երեխա , այստեղից հետևություն եթե չլինենք համախմբված մենք միշտ էլ կտեսնենք այսպիսի վայրագություններ բարբարոս թուրքերի կողմից: