Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ
գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները[2]։