Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել և հորդորել քաղաքի տարածքում ուրբաթ օրերին կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել։ Հայտարարության մեջ ասված է․
«Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից, յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 16:00-18:00, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում զորքերի
մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: Մեր
ազգաբնակչությանը հորդորում ենք քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»: Նշենք, որ այսօր
Գյումրիում խուճապային տրամադրություններ էին, քանի որ քաղաքի գրեթե բոլոր հատվածներում կրակոցի ձայներ էին լսվել։