Ինչպես հայտնի է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ միասին մասնակցություն է ունեցել ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այդ մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին «Արմենպրես»-ին: Տոնական օրվա առթիվ վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝
մաղթելով բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: «ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում»,-ասել է վարչապետը։ Միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես ասել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Պետական այրեր, Արտակարգ իրավիճակների նախարարության, Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են
և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է: Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը