Հարևանիս տղեն կարմիրբերետավոր ա: Էն Եռաբլուրի կադրերից հետո, թե ոնց էին զոհվածների ծնողներին քաշ տալով տանում, տեղս չէի գտնում, ինքս ինձ մեջիից ուտում էի ու անհամբեր սպասում էի, թե երբ եմ դրան մի հատ տենալու:
Էրեկ վերջապես փողոցում տեսա, ասեցի՝ դու չես ամաչո՞ւմ, դու էլ պետք ա ասես տղա ես հա՞: Գետնով քաշ էիք տալիս էն մարդկանց ծնողներին, ում տղերքը զոհվել են ձեր համար: Ֆռաց, ինձ լկտիաբար ասեց՝ թող իրանց նորմալ պահեին, չգային ըտեղ իրանց ցույց տային: Ես էլ ասեցի՝ մեկը որ քո մոր հետ տենց վարեվեր, դուրդ կգա՞ր, հա՞, էլի տենց էիր ասելո՞ւ:
Էտ ասածից լեզուն կուլ տվեց, էլ չկարաց բան ասեր: Գլուխը կախեց ու գնաց, ես էլ հետևից գոռացի, որ մի հատ արժեհամակարգդ վերանայի, հասկացի ու գիտակցի, թե իրականում ինչ ես անում: Կարևորը սիրտս հանգստացավ, որ մտքիս էղածը ասեցի: