ՀՀ ՊՆ-ն հայտնում է. Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի
հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Հավելենք, որ Սյունիքի մարզի՝ Տեղ և Ներքին Հանդ համայնքների ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։ Ամեն ինչ հանգիստ է նաև այս պահին Վարդենիսում և Ջերմուկում։
Նշենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ տարածեց հերթական սուտը․ «Չնայած հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը` Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,
ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 1 վիրավոր»։