Տղես տարիքով շատ փոքր ա, դեռ չէինք մտածում ամուսնացնելու մասին: Ընկերուհի ուներ, մենք շատ հավանքում էին այդ աղջկան, գալիս գնում էր մեր տուն, շփվում էինք, բայց բոլորս էլ պլանավորել էինք, որ հարսանիք դեռ չենք անելու: Սակայն մի օր տղաս եկավ ու ասաց, որ ընկերուհին հղի ու անելանելի դրության մեջ է հայտնվել: Նա ասաց, որ աղջկան թողնել չի ուզում ու պետք է ամուսնանան, քանի որ սիրում է: Դե մենք էլ որոշեցինք հարսանիք անել, քանի որ այլ տարբերակ այդ պահին չունեինք:
Արագ սկսեցինք պատրաստվել հարսանիքին, զանգեցինք հրավիրեցինք հյուրերին: Մի խոսքով շատ արագ կազմակերպվեցինք, որ հնարավորինս շուտ անենք հարսանիքը: Աղջկա ծնողների հետ մշտական կապի մեջ էինք: Լավ մարդիկ ենք, ուղղակի ցուցամոլ բաներ շատ ունեն: Հարսանիքից առաջ հարսիս մայրը զանգեց, թե բա Անահիտ ջան, ուզում եմ, որ հարսանիքի հաջորդ օր անպայման կարմիր խնձոր բերեք: Ես էլ անակնկալի եկա, բայց ինձ չկորցրեցի, ոչ տարա, ոչ բերեցի ասեցի՝ Նինել ջան, իմ համար էդ խնձորի սինին ուղարկելը դժվար չի, բայց ո՞ւմ ես ուզում ապուշի տեղ դնես: Քո աղջիկը 3 ամսական հղի ա արդեն, 6 ամսից երեխեն կծնվի, ո՞վ ա տեսել հղի կնոջը կարմիր խնձոր ուղարկեն, էդ ի՞նչ ցուցամոլ բաներ են: Հարևաններիդ բերանն ես ուզում փակե՞ս, չես կարա, ոչ մեկ հիմար չի, քեզ ծաղրի առարկա մի սարքի, վրեդ խնդալ մի տուր: Հիմա երեխա են, սենց ա ստացվել, ավելի լավ ա մեզ մարդավարի պահենք, քան թե կապիկություն անենք: