Այսօր մենք իսկապես գիտենք, որ դիաvկներ ունենք մեր ընկերների, ինչը մեր ամենացավոտ տեղն է։ Հայրենիքին կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին։ «Փաստինֆո»-ի
հաղորդմամբ՝ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների
ծնողների ահազանգերին, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, սակայն ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել։ «Այն պայմաններում, որ Ադրբեջանը խոստացավ, նույնիսկ, հայտարարել էր իբրև հումանիտար զինաvդադար, ինչը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերին՝
դուրս բերելու մեր զոvհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից ընդհատվեցին կրակի ուժեղ ազդեցությամբ և հայտարարությամբ, որ ադրբեջանական կողմը կվերացնի մեր զոհված զինծառայողների մարմինները»,- նշել է Մարտիկյանը՝ հավելելով, որ գիտեն այն մարմինների տեղը, որոնք անմիջական դիրքերում են, անմիջական դիրքերի մոտակայքում են, բայց, ցավոք սրտի, դիրքերը զբաղեցված են ադրբեջանցիների կողմից։